Հայաստան - ԱրցախՔաղաքական
Արտակ Բեգլարեան. «Սա է «խաղաղութիւնը»՝ յանուն Ալիեւի ու Փաշինեանի ռեժիմների շարունակականութեան»

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարեանը գրել է.
«Ցեղասպան Ալիեւը ելոյթ է ունենում Հայաստանի հիւրընկալած միջոցառմանը, վիրաւորում հայ ժողովրդին Արցախի մեր կեանքը «սեպարատիզմ» ու մեր պատանդառւած հայրենակիցներին՝ «յանցագործներ» անւանելով, ստեր փչելով իր յանցագործութիւնների ու «խաղաղութեան» մասին, Փաշինեանը «շնորհակալութիւն» է յայտնում, իսկ միւս կողմից հայ ոստիկանները թոյլ չեն տալիս մեզ մօտենալու համալիրին եւ մեր ձայնը բարձրացնելու մեր իրաւունքների ու իրականութեան մասին:
Ահա սա է «խաղաղութիւնը»՝ մեր արեան, արժանապատւութեան, իրաւունքների ու արդարութեան հաշւին՝ յանուն Ալիեւի ու Փաշինեանի ռեժիմների շարունակականութեան»։



