ԻրանՔաղաքական

Ալի Լարիջանի. «Սահմանելով անհնարին նպատակներ, ամերիկացիները հող են հարթում բանակցութիւնների անարդիւքն աւարտի համար»

«ԱԼԻՔ» – Իրանը չի հրաժարւել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցութիւնները շարունակելու գաղափարից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում։ Այս մասին, երէկ՝ սեպտեմբերի 2-ին, զանգւածային լրատւամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխաթան առաջնորդի խորհրդական, Ազգային անվտանգութեան գերագոյ խորհրդի քարտուղար դոկտ. Ալի Լարիջանին:

Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնների թեմային, Լարիջանին համապարփակ գծերով ներկայացրել է Իրանի պաշտօնական դիրքորոշումներն ու մօտեցումները՝ նշելով, որ Իրանը երբեւէ չի հրաժարւել բանակցային գործընթացից, սակայն, ձգտում է տրամաբանութեան վրայ հիմնւած բանակցութիւնների:

«Մենք բանակցութիւնները համարում ենք միջուկային հարցի լուծման ուղի: Մենք ձգտում ենք տրամաբանութեան վրայ հիմնւած, իրական բանակցութիւնների: Սակայն ամերիկացիները միայն բանաւոր են կողմ արտայայտւում բանակցութիւններին, եւ, միեւնոյն ժամանակ, չեն նստում սեղանի շուրջ՝ դրանում անհիմն մեղադրելով Իրանին:

Սահմանելով անհնարին նպատակներ, ինչպիսիք են՝ հրթիռային ծրագրի սահմանափակումները, ամերիկացիները հող են հարթում բանակցութիւնների անարդիւնք աւարտի համար»,- յայտարարել է դոկտ. Լարիջանին:

Related Articles

Back to top button