Տիրան Խաչատրեան. «Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մօտեցում է»
«ԱԼԻՔ» – Մենք թողնում ենք տարածք, թողնում ենք ժողովրդին, կոտրում ենք ոգին, մեծացնում ենք յուսահատւածութիւնն ու յուսալքւածութիւնը: Այս մասին մայիսի 18-ին, Բագրատ Սրբազանի եւ պահեստազօրի սպաների հետ հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լէյտենանտ Տիրան Խաչատրեանը:
«Դիրքերը, դրանց կահաւորւածութիւնը, նախապատրաստւածութիւնն, համապատասխան անձնակազմի խնդրաւորւած լինելը, խնդիրներին տիրապետելը եւ դրանք կատարելու պատրաստակամութիւնը, իհարկէ, կարեւոր են, բայց այստեղ խնդիրն այլ համատեքստում է. մենք մենակ դիրքե՞ր ենք թողնում»,- նշել է Տիրան Խաչատրեանը:
«Դիրքեր կարելի է թողնել յուսալով կամ նախապէս մտածելով, որ հետագայում քեզ համար աւելի շահաւէտ դիրքերում կը յայտնւես, եւ կը հասնես քո առջեւ դրւած խնդիրներն ու նպատակներին: Բայց սա հակառակորդի կամքը՝ առանց որեւէ ուժ գործադրելու, ի կատար ածելու մօտեցում է, հակառակորդի թելադրանքը կատարել է, եւ ոչ միան զինւորականութեան, այլ ընդհանրապէս պետութեան, երկրի անվտանգութեան հետ կապւած հարցերում»,- ասել է Տիրան Խաչատրեանը՝ անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման ընթացող աշխատանքներին: