Հայաստան - Արցախ

Կարէն Վրթանէսեան. «Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը եւ թշնամու համար յարձակման ճանապարհ բացեց Տաւուշով Իջևան, Վանաձոր եւ Լոռի մտնելու»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ թշնամու պահանջները կատարելով, Փաշինեանը Տաւուշի մարզում քանդել է պաշտպանական ամբողջ գիծը՝ նրա համար յարձակման ճանապարհ բացելով:

«Ըստ էութեան Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատւածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը եւ թշնամու համար յարձակման ճանապարհ բացեց Տաւուշով Իջեւան, Վանաձոր եւ Լոռի մտնելու։

Զօրքի փոխարեն էլ անզէն (!!!) սահմանապահ դիտորդներ (!!!) է բերել Կիրանց։

Ադրբեջանի կողմից հրետանիով ու զրահատեխնիկայով, օդուժով եւ հարւածային անօդաչուներով զինւած Ադրբեջանի սահմանապահ ծառայութեան զօրքն է։

Վաղն էլ նզովեալներն ասելու են. «Հա, բայց ի՞նչ կարող ենք անել, ստիպւած պէտք է ենթարկւենք Ադրբեջանի պահանջներին, թէ չէ պատերազմ են սկսելու»»,- գրել է նա:

Related Articles

Back to top button