Արտակ Զաքարեան. «Ժամանակն է այս եւ նմանատիպ «մտաւորականներին» անւանել «ուստա»»
Արտակ Զաքարեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.
«Հետաքրքիր է, ի՞նչ կասէին Յովհաննէս Թումանեանը, Վահրամ Փափազեանը, Մարտիրոս Սարեանը, Ալեքսանդր Սպենդիարեանը, Յովհաննէս Շիրազը, Եղիշէ Չարենցը, Սիլւա Կապուտիկեանը, Հրանտ Մատթէոսեանը, Վիկտոր Համբարձումեանը, Դերենիկ Դեմիրճեանը, Վիլիամ Սարոյեանը եւ մեր միւս երեւելիները, եթէ կարդային այս խայտառակութիւնը:
Երեւի թէ կասէին « էսքանից յետոյ ո՞ւմ տանձին է պէտք քո բեմադրութիւնը»:
Եթէ սովետական տոտալիտար հասարակութիւնում, որեւէ մէկն իրեն այսպիսի արտայայտութիւն թոյլ տար` հայ մտաւորականութեան բոլոր շերտերը (ականաւոր մաթեմատիկոսից մինչեւ յայտնի կոմպոզիտոր) նրան անարգանքի սիւնին կը գամէին:
Յ. Գ. – Հայաստանի «ժողովրդական արտիստ»:
Դատելով հայ «մտաւորականներից» շատերի անհաղորդ կեցւածքից` հիմա հասկանում եմ, թէ ինչու են ուզում չեղարկել տարատեսակ գործիչների կոչումները: Ժամանակն է այս եւ նմանատիպ «մտաւորականներին» անւանել «ուստա»: