Աւետիք Իշխանեան. «Մարդ ամաչում է սրա նմանների հետ նոյն ազգին պատկանելուց»
Իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանն իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է.
«ՀԱՅԵՐԻՍ ԹՈՒՔԸ
Հայաստանում ապրում, գործում է մի թատերական ռեժիսոր, Նիկոլ, ներեցէք՝ Նիկոլայ Ծատուրեան անուն ազգանունով։ Ռեժիսորին բացարձակապէս չի հետաքրքրում Արցախի ճակատագիրը, Հայաստանում ստեղծւած իրավիճակը։ «Հրապարակ» թերթի հարցմանը, սոյն տխմարահռչակ, անճարեղ ռեժիսորը պատասխանում է.
– Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունէք:
Եւ շարունակում.
– Ամէն ինչի հետ գործ չունեմ: Ես երկու բեմադրութիւն եմ անում, առաւօտից երեկոյ փորձերի մէջ եմ:
Սա այն դէպքն է, որ մարդ ամաչում է սրա նմանների հետ նոյն ազգին պատկանելուց։
Յիշեցի Ռաֆայէլ Պատկանեանին.
Բանուկ ու ճարտար դուն ունիս ձեռքեր,
Շատ կը յօրինես թանկագին բաներ.
Բայց թէ ձեռքէդ շահ չունի ՀԱՅԱՍՏԱՆ,
Թըքել ենք քու ալ, ձեռքիդ ալ վըրան։
Հայերիս թուքը
1878 թ․»։