Լիլիթ Գալստեան. «Հայաստանում դաւաճան-ուրացող լինելը դարձել է թրենդային»
«Սրանք ո՛չ մեղքի, ո՛չ բարոյականութեան, ո՛չ խղճի, ո՛չ Հայրենիքի, ո՛չ պետականութեան, ո՛չ սեփական պատմութեան, ո՛չ ազգային իղձերի, ո՛չ անցեալի ժառանգութեան, ո՛չ ինքնութեան, ո՛չ սրբազան նահատակների, ո՛չ մեր հաւաքական ապագայի հետ կապ ունեն»,- գրում է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Հայաստանում ԴԱՒԱՃԱՆ-ՈՒՐԱՑՈՂ լինելը դարձել է բացիլօրէն թրենդային, երեսուն արծաթը՝ համատարած։
Սրանք ո՛չ մեղքի, ո՛չ բարոյականութեան, ո՛չ խղճի, ո՛չ Հայրենիքի, ո՛չ պետականութեան, ո՛չ սեփական պատմութեան, ո՛չ ազգային իղձերի, ո՛չ անցեալի ժառանգութեան, ո՛չ ինքնութեան, ո՛չ սրբազան նահատակների, ո՛չ մեր հաւաքական ապագայի հետ կապ ունեն։
Բա սրանք ի՞նչ կապ ունեն մեր հետ, ո՞վ են, որտեղից եկան․․․
Չունեն, չունեն կարմիր գծեր․․․
Բայց սրանք նաեւ չգիտեն, որ կայ հատուցման ՏԻԵԶԵՐԱԿԱՆ օրէնքը. անխուսափելիօրէն՝ ԿԱՅ»։
Yerkir.am