Հայաստան - Արցախ

Ձիւնիկ Աղաջանեան. «Արեւմտեան հարթակը գործում է իր շահերի ուղղութեամբ՝ ունենալով կամակատար՝ ՀՀ իշխանութեան դէմքով»

Նիկոլ Փաշինեանը սկսել է բացայայտել այն, ինչը մենք մօտ 2 տարւայ կտրւածքով տեսնում ենք: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանը:

«Դրա արտայայտութիւնը եղաւ դեռեւս անցեալ տարւայ ապրիլին՝ նշաձողն իջեցնելու մասին յայտարարութիւնը, դրան յաջորդած Պրագայի հոկտեմբերի 6-ի համաձայնութիւնները, դրան յաջորդող այս տարւայ մայիսի եւ յուլիսի համաձայնութիւնները եւ Գրանադայի միակողմանի հաստատագրումը այն ամենի, ինչի վերաբերեալ փաստացի եղել է շրջանակային համաձայնութիւն յատկապէս հայկական կողմից, որը ադրբեջանական կողմը շատ հմուտ օգտագործել է՝ ձեռք բերելով Արցախն առանց հայերի, իրականացնելու այդ ցեղասպանութիւնը, հայաթափելու ամբողջ Արցախը եւ ունենալով արեւմտեան ինդուլգենցիան այդ գործընթացն իրականացնելու որպէս ընդհանուր քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

Դա կարճաժամկէտ ուղղւած է ռուս խաղաղապահներին այնտեղից հանելուն, ամբողջ մեղքը նրանց վրայ բարդելով, թէեւ նրանք ունեն մեղքի որոշակի բաժին, փորձելով նաեւ արդարացնելու ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: Հետագայում սրան կը յաջորդի, բնականաբար, 102-րդ ռազմաբազան այստեղից հեռացնելու պահանջը, եւ ընդհանրապէս, հայկական հանրութեան մէջ հակառուսականութեան հերթական ալիքի գեներացումը, որի համար ջանքեր չեն խնայւում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է արեւմտեան ընկալումներին, Ձիւնիկ Աղաջանեանն ասաց. «Բնականաբար, արեւմտեան հարթակը գործում է իր քաղաքական շահերի ուղղութեամբ՝ ունենալով ՀՀ իշխանութիւնների դէմքով կամակատար իշխանութիւններ, որոնք պատրաստ են սեփական հայրենիքը, հողը, ժողովուրդը զոհաբերելու եւ մատաղ մատուցելու թշնամուն՝ յանուն արեւմտեան ինչ-որ խոստումների եւ արեւմտեան յաւակնութիւնները»,- ասաց նա:

Related Articles

Back to top button