Գառնիկ Դանիէլեան. «Ձերբակալւել է ՀՅԴ 13 անդամ, այդ թւում 2 կին»
«ԱԼԻՔ» – Յունիսի 14-ից շինծու քրէական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսւել ՀՅԴ-ի դէմ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի անդամ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Արդէն ձերբակալւել է ՀՅԴ 13 անդամ, այդ թւում 2 կին եւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Գերասիմ Վարդանեանը։ Ձերբակալւածներից մէկի վերաբերեալ կայ երկամսեայ կալանքի որոշում: Բռնաճնշումները շարունակւում են նաեւ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտայայտող հայ գործարարների նկատմամբ:
Այս ամէնը վկայում է մէկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադէպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանութիւնը:
Լաւագոյն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կը լինի յունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամեան-Դեմիրճեան խաչմերուկում մեր ներկայութիւնը»,- գրել է նա։