Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական հետախուզութեան ղեկավարներն ուղիղ բանակցութիւններ են վարում Աբու Դաբիում

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներն ուղիղ բանակցութիւններ են վարում Աբու Դաբիում հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է Axios-ը՝ յղում անելով աղբիւրներին։
Պորտալի տւեալներով՝ ամերիկացի դիւանագէտների հետ Ուկրաինայի խաղաղութեան ծրագրի նախագծի վերաբերեալ նախնական համաձայնութիւնից յետոյ ԱՄՆ բանակի նախարար Դէն Դրիսկոլը բանակցութիւններ է վարում ռուսական կողմի հետ։
Ըստ Axios-ի աղբիւրների՝ Ուկրաինայի գլխաւոր հետախուզական վարչութեան պետ Կիրիլ Բուդանովը ներկայ պահին Աբու Դաբիում է եւ մասնակցում է ինչպէս ամերիկեան, այնպէս էլ ռուսական կողմերի հետ բանակցութիւններին։
Ըստ պորտալի՝ Աբու Դաբիում անցկացւելիք բանակցութիւններում, ենթադրաբար, գլխաւորում են երկու երկրների ռազմական հետախուզութեան ծառայութիւնների ղեկավարները։
Նշւում է, որ ռազմական հետախուզութեան ղեկավարները սկզբում պէտք է հանդիպէին այլ թեմայով, սակայն ԱՄՆ բանակի նախարար Դէն Դրիսկոլի Աբու Դաբի կատարած այցը փոխել է սկզբնական ծրագիրը։
Ռուսական պատւիրակութեան հնարաւոր ղեկավար է նշւել Ռուսաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբի գլխաւոր վարչութեան պետ Իգոր Կոստյուկովը, իսկ Ուկրաինայից՝ Գլխաւոր հետախուզական վարչութեան պետ Կիրիլ Բուդանովը։



