Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Կոչ եմ անում անվերապահ աջակցութիւն յայտնել մեր պատանդառւած հայրենակիցներին»

«ԱԼԻՔ» – «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը Հայաստանի եւ Սփիւռքի լայն հանրութեանը կոչ է անում անվերապահ աջակցութիւն յայտնել Բաքւում պատանդառւած հայրենակիցներին։ Հաղորդում է yereva.today-ը:

«Գրեթէ մոռացութեան է տրւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ ընդհանրապէս հայ գերիների՝ Բաքւի բանտերում տառապանքի մատնւած լինելու հանգամանքը։

Հայաստանի Հանրապետութիւնը՝ ի դէմս այսօրւայ «իշխանութիւնների», շարունակում է տէր չկանգնել իր զաւակներին ու խրախուսում է նրանց պատանդառութեան հանգամանքը։ Սակայն Հայաստան աշխարհը, հայ հասարակութիւնը եւ հայկական սփիւռքը նոյնական չեն այսօրւայ «իշխանութիւնների» հետ։ Եւ մեր պատասխանն ու մեր վերաբերմունքը պէտք է միանգամայն տարբեր լինեն այն վախւորած, դաւաճանական եւ թշնամական շահերից բխող գործելակերպից, որը որդեգրել են այսօրւայ «իշխանութիւնները»։

Պատանդառւած մեր հայրենակիցներից բռնութեամբ կորզւած որեւէ ցուցմունք չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխութեան եւ մեր գործողութիւնների վերանայման համար։

Ձեզ հետ ենք, սիրելի՛ եղբայրներ»,- ասւում է կոչում։

Related Articles

Back to top button