ԻրանՄիջազգայինՔաղաքական

Սեփահի ռազմածովային ուժերի յայտարարութիւնը. Հորմոզի նեղուցը կը մնայ փակ անորոշ ժամանակով

ԻՅՊԿ (Սեփահ) ռազմածովային ուժերի փոխանցմամբ Հորմոզի նեղուցը մինչեւ հետագայ ծանուցում եւ ԱՄՆ-ի միջամտութիւնների դադարեցումը փակ է բոլոր նաւերի վրայ։

Տարածւած հաղորդագրութեան համաձայն՝ մի քանի նաւեր, անտեսելով նախազգուշացումները, փորձել են շարժւել չհաստատւած երթուղով։ Սեփահը նշել է, որ նաւերից մէկը, որն անջատել էր իր տեղորոշիչ համակարգը, նախազգուշական կրակոցից յետոյ կանգնեցւել է։

ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերը նաեւ զգուշացրել են, որ Հորմոզի նեղուցով որեւէ նաւի անցում չի թոյլատրւելու մինչեւ ԱՄՆ-ի միջամտութիւնների աւարտը, իսկ Իրանի դէմ նոր ռազմական գործողութեան դէպքում թիրախաւորւելու են տարածաշրջանում գտնւող ամերիկեան միւս ռազմակայաններ։

Related Articles

Back to top button