Մարզական

FIFA The Best. Լէօ Մեսսին՝ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ

«ԱԼԻՔ» – Լոնդոնում, երէկ՝ երեկոյեան կայացաւ FIFA The Best 2023 թւականի մրցանակաբաշխութիւնը:

FIFA-ի վարկածով, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հաւաքականի եւ ամերիկեան «Ինտեր Մայամի»-ի 36-ամեայ յարձակւող Լիոնէլ Մեսսին արժանացաւ 2023 թւականի աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Այս մրցանակին Մեսսին արժանացել էր նաեւ 2009, 2019 եւ 2022 թւականներին։

Լաւագոյն մարզչի կոչմանն արժանացաւ Անգլիայի չեմպիոն, գաւաթակիր, Չեմպիոնների լիգայի գաւաթակիր, Եւրոպայի սուպերգաւաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեստեր Սիտի»-ի 52-ամեայ գլխաւոր մարզիչ Խոսեպ Գւարդիոլան:

Բրազիլական «Բոտաֆոգօ»-ի խաղացող Գիլիերմէ Մադրուգայի խփած գոլը «Նովորիզոնտինօ»-ին բրազիլական Բ սերիայի 14-րդ տուրի խաղում (1:0) ճանաչւեց 2023 թւականի աշխարհի լաւագոյն գոլը՝ արժանանալով Puskas Award-ին:

«Մանչեստեր Սիտի»-ի եւ Բրազիլիայի հաւաքականի խաղացող Էդերսոնն արժանացաւ 2023 թւականի աշխարհի լաւագոյն դարպասապահի մրցանակին:

2023 թւականի լաւագոյն կին ֆուտբոլիստ ճանաչւեց իսպանական «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի հաւաքականի 25-ամեայ կիսապաշտպան Աիտանա Բոնամատին:

2023 թւականի աշխարհի խորհրդանշական հաւաքականի կազմում են՝

Դարպասապահ․ Տիբօ Կուրտուա («Ռէալ Մադրիդ», Բելգիա)։

Պաշտպաններ․ Կայլ Ուոլքեր («Մանչեստեր Սիտի», Անգլիա), Ջոն Սթոունզ («Մանչեստեր Սիտի», Անգլիա), Ռուբէն Դիաշ («Մանչեստեր Սիտի», Պորտուգալիա)։

Կիսապաշտպաններ․ Կեւին Դէ Բրոյնէ («Մանչեստեր Սիտի», Բելգիա), Ջուդ Բելինգէմ («Բորուսիա Դորտմունդ» / «Ռէալ Մադրիդ», Անգլիա), Բերնարդու Սիլւա («Մանչեստեր Սիտի», Պորտուգալիա)։

Յարձակւողներ․ Լիոնէլ Մեսսի (ՊՍԺ/«Ինտեր Մայամի», Արգենտինա), Կիլիան Մբապպէ (ՊՍԺ, Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեստեր Սիտի», Նորւեգիա), Վինիսիուս Ժունիոր («Ռէալ Մադրիդ», Բրազիլիա)։

Առնչւող Յօդւածներ

Back to top button