ՄարզականՄիջազգային

Աշխարհի գաւաթը՝ իսպանախօսների միջեւ. Արգենտինան կը մրցի Իսպանիայի հետ

«ԱԼԻՔ» – 2026 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը հասել է իր վճռորոշ հանգրւանին։ Երկրորդ կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան 2։1 հաշւով յաղթեց Անգլիային եւ երկրորդ անգամ անընդմէջ դուրս եկաւ մրցաշարի եզրափակիչ։

Եզրափակչում արգենտինացիների մրցակիցը կը լինի Իսպանիան, որը կիսաեզրափակչում յաղթահարել էր Ֆրանսիայի արգելքը։ Աշխարհի նոր չեմպիոնը կը որոշւի յուլիսի 19-ին, Նիւ Ջերսիի «Մեթլայֆ» մարզադաշտում կայանալիք հանդիպման ընթացքում։ Հանդիպումը կը մեկնարկի Թեհրանի ժամանակով ժամը 22։30-ին։

ՖԻՖԱ-ն նաեւ յայտարարել է, որ այս առաջնութեան չեմպիոնը, բացի աւանդական գաւաթից եւ ոսկէ մեդալներից, պատմութեան մէջ առաջին անգամ կը ստանայ նաեւ չեմպիոնական մատանի։

Իսկ երրորդ տեղի համար այսօր՝ յուլիսի 19-ի ժամը 00:30-ին (այս կէսգիշերին), կը մրցեն Ֆրանսիան ու Անգլիան:

Related Articles

Back to top button