Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Մեկնարկել է աշխարհի 14-18 տարեկան պատանիների եւ աղջիկների շախմատի առաջնութիւնը

Յունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլւանո քաղաքում անցկացւոմ է 2026 թւականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնութիւնը:
Հայաստանի ներկայացուցիչներից առաջին խաղափուլում յաղթանակ են տարել Վահէ Սուքիասեանը, Բենիկ Ագասարովը, Վաչէ Յովակիմեանը, Ռուդոլֆ Փաշիկեանը, Տիգրան Սողոմոնեանը, Տիգրան Համբարձումեանը, Արտեմ Մամիկոնեանը, Արման Ասլանեանը, Անահիտ Մկրտչեանը, Սոնա Կրկիաշարեանը, Անգելինա Միրաքեանը եւ Գաբրիէլա Յարութիւնեանը:
Երկրորդ խաղափուլը կը մեկնարկի այսօր՝ յունիսի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Խաղերին կարող էք հետեւել chessfed.am/am/live կայք այցելելով:



