Հայաստան - ԱրցախՄարզականՄիջազգային
Սարգիս Սարգսեանը դարձել է սահմանափակ կարողութիւններ ունեցող անձանց աշխարհի առաջնութեան փոխչեմպիոն

ՖԻԴԷ-ի վարպետ Սարգիս Սարգսեանը դարձել է Իսպանիայում անցկացւած 2026 թւականի սահմանափակ կարողութիւններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնութեան փոխչեմպիոն:
Սարգիսը առաջնութեան ընթացքում չի կրել ոչ մի պարտութիւն եւ 9 հնարաւորից վաստակել է 7.5 միաւոր՝ կիսելով 1-2-րդ հորիզոնականները Լեհաստանը ներկայացնող միջազգային վարպետ Մարչին Մոլենդայի հետ։
Շնորհաւորում ենք Սարգիսին եւ մաղթում նոր յաջողութիւններ:



