ՄարզականՄիջազգային
Լեւոն Արոնեանը՝ Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի յաղթող

«ԱԼԻՔ» – Լեւոն Արոնեանը փայլուն յաղթանակ է տօնել աշխարհի գործող համար մէկ շախմատիստ Մագնուս Կարլսէնի նկատմամբ։
Հայ գրոսմայստերը եզրափակչում Կարլսէնին գերազանցել է 1.5։0.5 հաշւով՝ դառնալով Freestyle Chess Grand Slam Final մրցաշարի (Ֆիշերի արագ շախմատի ձեւաչափով) յաղթող։
Արոնեանը Հարաւային Աֆրիկայի այս մրցաշարում մնաց՝ անապարտ, աշխարհի հզօրագոյն շախմատիստների հետ հանդիպումներում:
Այս մասին է տեղեկացրել Հայաստանի շախմատի ակադեմիան: Յիշեցնենք, որ Արոնեանը 2018 թւականի իրադարձութիւններից յետոյ ստիպւած լքել էր ՀՀ ազգային հաւաքականի կազմը եւ տեղափոխաւել Միացեալ Նահանգեր:



