ՄիջազգայինՔաղաքական

«Հեզբօլլահ»-ի յայտարարութիւնը՝ նոր գլխաւոր քարտուղարի ընտրութեան մասին ենթադրութիւնների վերաբերեալ

«ԱԼԻՔ»- Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման հանրութեան հետ կապերի գրասենեակը յայտարարութիւն է տարածել՝ կապւած Սէյէդ Հասան Նասրօլլահի նահատակութիւնից յետոյ, նոր գլխաւոր քարտուղարի ընտրութեան մասին ենթադրութիւնների եւ որոշ հրապարակումների վերաբերեալ:

«Գլխաւոր քարտուղարի նահատակութիւնից յետոյ, «Հեզբօլլահ»-ի ղեկավարման ներկազմակերպական ընթացակարգի մասին որոշ լրատւամիջոցների հրապարակումների կապակցութեամբ ցանկանում ենք պարզաբանել, որ այս հարցի վերաբերեալ շրջանառւող լուրերը եւ հրապարակումները ոչ մի արժանահաւատութիւն չունեն եւ չեն կարող հիմք ընդունւել, քանի դեռ «Հեզբօլլահ»-ի ղեկավարութեան կողմից պաշտօնական յայտարարութիւն չի տարածւել»,- ասւած է շարժման հանրութեան հետ կապերի գրասենեակի տարածած յայտարարութեան մէջ:

Նշենք, որ երէկ՝ սեպտեմբերի 29-ին, բազմաթիւ լրատւամիջոցներ յղում կատարելով «Հեզբօլլահ»-ի «հաւաստի» աղբիւրներին՝ տեղեկացրել էին, որ «Հեզբօլլահ»-ի Քաղաքական Խորհուրդի որոշմամբ, գլխաւոր քարտուղարի պաշտօնում Սէյէդ Հասան Նասրօլլահին փոխարինելու է Սէյէդ Հաշեմ Սաֆիօլդինը:

Related Articles

Back to top button