Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
ՀՅԴ պատւիրակութիւնը Մոսկւայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Պետական Դումայում

Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, Բիւրոյի անդամ Սեւան Դանիէլեանը եւ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը աշխատանքային այցով գտնւում են Մոսկւայում։
Իշխան Սաղաթէլեանն իր ինստագրամեան էջում տեղեկցնելով այս մասին նշել է, որ այցի շրջանակում ՀՅԴ պատւիրակութիւնը Ռուսաստանի Պետական Դումայում հանդիպումներ է ունեցել «Միասնական Ռուսաստան» եւ «Արդար Ռուսաստան» կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկւել են փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր, ինչպէս նաեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացմանն առնչւող թեմաների լայն շրջանակ։
Այցի եւ հանդիպումների օրակարգի վերաբերեալ այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդւել։



