ՄիջազգայինՔաղաքական

Արա Պօղոսեան. «Բաքւի բռնապետը ձգտում է ԹՊԿ-ում լիդերութեան»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանը ֆէյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ակնարկելով Թուրքական պետութիւնների կազմակերպութեան հետ կապւած Ալիեւի հեռուն տանող նպատակներին.

«Ադրբեջանը 2020 թւականից յետոյ ձգտում է ԹՊԿ-ում (Թուրքական պետութիւնների կազմակերպութիւն) լիդերութեան եւ գերիշխող դիրքի։ Բաքւի բռնապետը յուլիսի 6-ին յայտարարել է 2 մլն. դոլար յաւելեալ ներդրման մասին, խօսելով կազմակերպութեան դերի եւ կշռի բարձրացման անհրաժեշտութեան մասին։ Ինչ որ իմաստով սա նաեւ մարտահրաւէր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերութեան կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաեւ Թուրքական խորհուրդը նախաձեռնելով եւ գլոբալ նպատակներ ամրագրելով։

Բաքւի բռնապետը իր առջեւ եւս խնդիր է դրել` ռեգիոնալ լիդերութեան միջոցով մէկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակութիւնից զրկւած ու ինքնաբաւ կազմաւորման։

Բաքւում էլ գիտեն, որ ոչինչ յաւերժական չէ, ո’չ յաղթանակը եւ ո’չ էլ նոյնիսկ պարտութիւնը, եթէ իհարկէ կայ նպատակ։

Ուստի Բաքուն փորձում է գնալ իր համար գուցէ պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիւացնող ճանապարհով»,- գրել է նա:

Related Articles

Back to top button