ԻրանՔաղաքական

Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր սահմանափակումների ժամկէտը լրացել է

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 18-ին լրացել է բալիստիկ հրթիռների ծրագրին վերաբերող բոլոր անարդար սահմանափակումների ժամկէտը: Այս մասին յայտարարել է փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին:

«Հոկտեմբերի 18-ից, համաձայն Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի՝ բոլոր սահմանափակումները, որոնք անարդարացիօրէն կիրառւել են բալիստիկ հրթիռների հետ կապւած գործողութիւնների եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւն տեղափոխութիւնների նկատմամբ, կը դադարեն»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է նա:

Նրա խօսքով՝ Իրանն այլեւս չի ենթարկւում որեւէ սահմանափակման ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի շրջանակներում։ Հոկտեմբերի 18-ից 2231 բանաձեւի ցուցակում ընդգրկւած ֆիզիկական անձանց եւ կազմակերպութիւնների վրայ դրւած բոլոր սահմանափակումները, ներառեալ սառեցւած ակտիւները, եւ ցուցակը կը հեռացւեն ՄԱԿ-ի կայքից:

Բաղերի Քանին նշել է, որ 2231 բանաձեւի հիման վրայ Իրանի դէմ ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սահմանւած բոլոր սահմանափակող միջոցներն ու պատժամիջոցները պէտք է չեղարկւեն։ «Նման սահմանափակումների պահպանումը կամ այդ շրջանակներում նոր պատժամիջոցների կիրառումը 2231 բանաձեւի համատեքստի ակնյայտ խախտում է»,- ընդգծել է ԱԳՆ տեղակալը:

Related Articles

Back to top button