
«ԱԼԻՔ» – Նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ յուլիսի 7-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահի ժամանակաւոր պաշտօնակատար Մոհամմադ Մոխբերի, Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադբաղեր Ղալիբաֆի եւ նախկին նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Մոհամմադ Մոխբերը՝ Փեզեշքիանին տեղեկացրել է երկրի ընթացիկ գործերի վերջին վիճակի մասին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում:
Ղալիբաֆը շնորհաւորել է Փեզեշքիանին ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ եւ հաւաստիացրել է, որ խորհրդարանն իր լիազօրութիւնների շրջանակում կաջակցի ապագայ կառավարութեանը՝ յանուն երկրի առաջընթացի եւ ժողովրդի բարօրութեանը:
Նախկին նախագահ Ռոհանինն էլ շնորհաւորել է նորընտիր նախագահին եւ նրան մաղթել յաջողութիւն: