ՄիջազգայինՔաղաքական

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է նոր հանդիպում անցկացնել այս շաբաթւայ ընթացքում

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի ազգային անվտանգութեան եւ պաշտպանութեան խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը Ռուսաստանին առաջարկել է նոր հանդիպում անցկացնել այս շաբաթւայ ընթացքում։ Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին;

Ըստ նրա՝ բանակցային դինամիկան պէտք է մեծացնել։ Մասնաւորապէս, պէտք է անել ամէն ինչ՝ հրադադարի հասնելու համար։ Իր հերթին, ռուսաստանեան կողմը «պէտք է դադարի խուսափել որոշումներից»։

«Գերիների փոխանակում։ Երեխաների վերադարձ։ Սպանութիւնների դադարեցում։ Եւ անհրաժեշտ է առաջնորդների մակարդակով հանդիպում՝ իրապէս տեւական խաղաղութիւն ապահովելու համար։ Ուկրաինան պատրաստ է նման հանդիպման»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաեւ պատմել է, որ ՌԴ-ի հետ փոխանակումների շուրջ խօսակցութիւնը շարունակւում է։ Մասնաւորապէս, շարունակւում է Ստամբուլում կայացած նախորդ հանդիպման պայմանաւորւածութիւնների կատարումը, եւ այժմ ուկրաինական թիմն աշխատում է եւս մէկ փոխանակման վրայ։

Related Articles

Back to top button