ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը Սպիտակ տուն կայցելի չորեքշաբթի օրը, երբ սկսւում է անցումային շրջանը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ հեռացող նախագահ Ջօ Բայդէնը նոյեմբերի 13-ին, Սպիտակ տան Օւալաձեւ աշխատասենեակ է հրաւիրել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:
Այս հանդիպումը կը լինի 2024 թւականի ընտրութիւններից յետոյ ԱՄՆ ներկայիս եւ նախկին նախագահների առաջին հանդիպումը։
Աւելի վաղ, հաղորդւում էր, որ մօտ ժամանակներս տեղի է ունենալու ԱՄՆ առաջնորդ Ջօ Բայդէնի եւ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն հանդիպման յստակ ամսաթիւը յայտնի չէր։