ԻրանՔաղաքական

Ղալիբաֆ. ԱՄՆ-ի ժողովուրդի ՈՉ-ը Թրամփի պատերազմատենչ քաղաքականութեանը

Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, արձագանգելով ԱՄՆ-ի ընտրութիւնների արդիւնքներին յայտարարել է, որ ամերիկայի ժողովուրդը մերժեց  պատերազմը, եւ Թեհրանը ողջունում է այդ ուղերձը։

X-ի իր էջում կատարած գրառման մէջ Ղալիբաֆը նշել է. «Անկախ նրանից, որ խղճի թելադրանքով էր, թէ թանկացումների ճնշման տակ, ԱՄՆ-ի ժողովուրդը «ՈՉ» ասաց պատերազմին, եւ մենք եւս ողջունում ենք այդ ուղերձը»։

Նա զգուշացրել է, որ եթէ ԱՄՆ-ի կառավարութիւնը դաւաճանի սեփական ժողովրդի կամքին, ապա Իրանի պատասխանը ամերիկեան իշխանութիւնների աչքին մղձաւանջը կը պատկերի։

Խորհրդարանի նախագահի գրառումը հրապարակւել է  ԱՄՆ-ի ընտրութիւններում դեմոկրատների արձանագրած յաջողութիւնների ֆոնին։

Related Articles

Back to top button