Հասարակական
Ընտրութեան անակնկալը՝ քաղաքական խաղի նոր հաշւարկ

Ընտրութիւնը միայն իշխանութեան ձեւաւորման գործընթաց չէ, այլեւ ժողովրդի կամքի, քաղաքական շահերի եւ տեղեկատւական ազդեցութիւնների բախման հարթակ։
Ընտրողը քւէարկում է իր ակնկալիքներով, սակայն քաղաքական ուժերը յաճախ արդիւնքները մեկնաբանում են սեփական օրակարգերի եւ ռազմավարական հաշւարկների տեսանկիւնից։
Մեդիան, իր կողմնորոշումներով, կարող է ոչ միայն ձեւաւորել հանրային ընկալումները, այլեւ ուղղորդել ընտրական տրամադրութիւնները։
Սակայն ժողովրդի կամքը միշտ չէ, որ տեղաւորւում է նախապէս գծւած քաղաքական սցենարներում։ Երբեմն մէկ անակնկալ արդիւնք բաւարար է խախտելու ուժերի դասաւորութիւնը, տապալելու կանխատեսումները եւ փոխելու ամբողջ քաղաքական խաղի կանոնները։



