Հասարակական
Ինչ՞ու պէտք է մեծերին յարգել

Մեծերին յարգելը միայն բարեկրթութեան դրսեւորում չէ, այլ ազգային յիշողութեան պահպանման կարեւոր պայման։ Տարիների փորձը, անցած ճանապարհը, յաղթահարած դժւարութիւններն ու կուտակած իմաստութիւնը սերունդներին փոխանցւող կենդանի ժառանգութիւն են։
Սակայն յարգանքը պէտք է արտայայտւի ոչ միայն խօսքով ու տօնական առիթներով, այլեւ առօրեայ վերաբերմունքով՝ լսելով նրանց, արժեւորելով վաստակը, հոգ տանելով ու տեղ տալով հասարակական կեանքում։
Նրանց խօսքը երբեմն լուռ դաս է, իսկ կեանքի փորձը սերունդներին ուղղւած արժանի պատգամ։ Մեծերին մեծարելը անցեալում մնալ չէ: Դա կամուրջ է սերունդների միջեւ։ Ժողովուրդը, որ պատւում է իր մեծերին, ճանաչում է իր արմատները եւ աւելի վստահ է կառուցում իր վաղւայ օրը։



