ԻՅՊԿ-ի Օդատիեզերական ստորաբաժանման ուժերի միջոցով լայնածաւալ ամպերի սերմանում է իրականացւում

Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի Օդատիեզերական ստորաբաժանումները վերջին 48 ժամերի ընթացքում երկրի տարբեր մարզերում իրականացրել են ութ մասնագիտական գործողութիւն են իրականացրել «ամպերի սառեցումն ապահուող սերմանման» նպատակով։
Ինչպէս փոխանցում է «Թասնիմ»-ը, օպերացիայի շրջանակներում 8 թռիչք կատարւել է երէկ՝ դեկտեմբեր 19-ին, որոնցից երեքի հիմնական ուղղութիւնը Ուրմիայի լիճի ջրային աւազանն է եղել։ Թռիչքներից երկուսը կատարւել է միայն Ուրմիայի շրջանում առաւելագոյնս բեղմնաւորելու՝ սառը եւ խառնուրդային բարդութեամբ ամպային զանգւածները։ Աղբիւրի համաձայն երրորդ թռիչքը եղել է Թեհրանի ուղղոթեամբ՝ Ալբորզ, Զանջան եւ Ղազւին նահանգներն ու լեռնաշղթան ընդգրկելով:
Բացի այդ, մէկ այլ թռիչք իրականացւել է Եազդի ուղղութեամբ՝ գործողութիւնների տարածքն ընդարձակելով դէպի երկրի կենտրոնական ու անապատային գօտիներ։
Ըստ մասնագէտների, սառը ամպերի սերմացումը աւանդական բարձրահարթ թռիչքների օրինակով չի կատարւում, այլ պահանջում է մուտք՝ ամպային զանգւածներից ներս, ինչի հարցում օդաչուների ճշգրտութիւնը եւ Օդատիեզերական Ուժերի գործողական կարողութիւնն այս գործը դարձրեցին յաջողւած ծրագիր:
Ջրային եւ կլիմայական հարցերով մասնագէտների հաստատմամաբ ամպերի սերմացումը, երբ իրականացւած են ճիշտ ժամանակին կամ տեղանքում, կարող են լրացուցիչ գործիք հանդիսանալ ջրային ռազմավարութեան մէջ՝ յատկապէս այնպիսի կենսական աւազաններում, ինչպիսին Ուրմիայի լիճը կամ Արաքսի ջրային աւազաններն են։



