Հասարակական

Երբ քարը կորցնի մարդկային շունչը

Վարուժան Հախբանդեանի կիսանդրին վերջերս կանգնեցւեց Նոր Բուրաստանի գերեզմանատանը, նրա յիսանմեայ տապանաքարի կողքին։ Ժամանակն իր հետքն էր թողել տապանաքարին, տարիներն էլ իրենց պատմութիւնը։

Սակայն նոր տեղադրւած կիսանդրին՝ մարմարով ու հարթ մակերեսով, խօսում է ուրիշ լեզւով. մեքենայի լեզւով: Մեքենան կարող է քարը մշակել անթերի. իսկ այդ ճշգրտութեան հետ կորչում են քանդակագործի ձեռքի դողոցն ու մուրճի հարւածի փոքր շեղումները։

Ու հէնց այդ մարդկային շեղումներն են, որ հարազատ շունչ են հաղորդում գործին։ Հետք, որը յիշեցնում է քարի վրայ մարդու թափւած քրտինքի մասին…

Նոյնն է նաեւ Լիլիթ Տէրեանի կիսանդրու շնչահեղձ ու անշունչ վիճակը՝ նոյն հարթ, անթերի մակերեսով։

Related Articles

Back to top button