Հասարակական

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏՔԵՐԻ ԴԷՄ

Վարած բաքւի մշակութային քաղաքականութիւնը չի սահմանափակւում հայկական կոթողների ոչնչացմամբ. այն ընդգրկում է նաեւ այլ ժողովուրդների պատմական ժառանգութեան խեղաթիւրումը, պատմական հետքերի վերացումը եւ կեղծ անցեալի հետեւողական կառուցումը։

Երբ քանդւում են եկեղեցիներ, գերեզմանոցներ ու յուշարձաններ, իսկ պատմութիւնը վերաշարադրւում է քաղաքական նպատակներով, թիրախաւորւում է ոչ միայն քարեղէն ժառանգութիւնը, այլեւ ժողովուրդների պատմական յիշողութեան իրաւունքը։ Սա առանձին դէպքերի ամբողջութիւն չէ, այլ մշակութային ժառանգութեան դէմ համակարգային ոտնձգութիւն, որի հետեւանքները դուրս են գալիս ազգային սահմաններից։

Պատմութիւնը կարելի է խեղաթիւրել քարերի լռութեամբ, բայց չես՝ վերացնի ճշմարտութեան վկայութիւնը։

Մշակութային վանդալիզմը ցեղասպանական քաղաքականութեան շարունակութիւնն է՝ միտւած ժողովրդի յիշողութեան, ինքնութեան եւ հազարամեայ ներկայութեան վերացմանը։

Related Articles

Back to top button