Հայաստան - ԱրցախՄշակութային

Բաքու պատմութիւն եւ մշակոյթ՝ անհամատեղելի

Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի ենթարկել Արցախում գտնւող հայկական կոթողները, որոնց մասին են վկայում արբանեակային տեսագրութիւնները: Վանդալիզմի զոհ են դարձել Արցախում տեղադրւած Հայոց Ցեղասպանութեան, հայրենական մեծ պատերազմի յուշարձաններ, էլ չենք խօսում հայկական բազմադարեայ վանքերի աւերածութիւնների մասին: Արցախի պատմութիւնը ներկայացնող յուշակոթողների դէմ ցեղասպանութեան մասին է անդրադառնում այսօրւանից երկու շարով թերթիս 2-րդ էջում տեղ գտած յօդւածը, որը անդրադառնում է Արցախի տարբեր շրջաններում հայրենական մեծ պատերազմին առնչւող յուշարձանների ոչնչացմանը:

Այս մասին է անդրադարձել Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն Յովիկ Աւանէսովը: Նա այսպէս է գրել. «Հարկ ենք համարում առանձնայատուկ ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնութեան քրէական օրէնսգրքի 243.4-րդ յօդւածը նախատեսում է պատասխանատւութիւն նաեւ ՌԴ սահմաններից դուրս Հայրենական մեծ պատերազմի յիշատակին նւիրւած յուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսեւորումների համար:

Այս իրաւական դրոյթը կարեւոր է այն առումով, որ պատերազմների զոհերի յիշատակին նւիրւած յուշարձանների ոչնչացումը չի կարող դիտարկւել որպէս սովորական շինարարական կամ տարածքային վերափոխման գործընթաց։ Այն առնչւում է զոհերի յիշատակի, պատմական ժառանգութեան եւ հանրային յիշողութեան պահպանութեան հիմնարար հարցերին»:

Related Articles

Back to top button