ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Կարեւորւել է Իրան-Հայաստան իրաւական ոլորտում համատեղ համագործակցութեան զարգացումը

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դկտր.Արա Շավերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ Իրանի Գլխաւոր տեսչական կազմակերպութեան ղեկավարի հետ Իրանի Դատական իշխանութեան Իրաւաբանների, պաշտօնական փորձագէտների եւ Ընտանեկան խորհրդատուների կենտրոնի նախագահի եւ Հայաստանի իրաւաբանական պատւիրակութեան հանդիպմանը, իրանական պատւիրակութեան կազմում մասնակից է եղել պատգամաւոր եւ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ դկտր. Արա Շահվերդեանը:
Հանդիպման ընթացքում ընդգծւել է իրաւական ոլորտում համատեղ համագործակցութեան զարգացման, տնտեսական գործունէութիւն ծաւալող անձանց վստահութեան ամրապնդման եւ երկու երկրների միջեւ օրինական առեւտրային յարաբերութիւնների ընդլայնման կաեւորութիւնը։



