ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Յակոբ Բադալեան. «Իրանը հազիւ թէ մեծ ուշադրութեան արժանացնի Նիկոլ Փաշինեանի ու ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը»

«ԱԼԻՔ» – Alpha News-ի հետ զրոյցում քաղաքական մեկնաբան Յակոբ Բադալեանը վերլուծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի այցն ԱՄՆ։

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինեանը տիկնոջ հետ փետրւարի 3-ին մեկնել էր ԱՄՆ, որի շրջանակներում մասնակցել է Միջազգային կրօնական ազատութեան 5-րդ գագաթնաժողովին, ինչպէս նաեւ «Ազգային աղօթքի նախաճաշին»:

Փաշինեանը հանդիպում է ունեցել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Ջէյմզ Դէյւիդ Վենսի հետ:

«Փաշինեանը վաշինգտոնեան այցի ընթացքում յայտնւեց այն աղմուկի ծուղակում, որ առաջացել էր յունւարի 14-ին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերութեան փաստաթղթի ստորագրման առումով։ Սա մեծ հաշւով շատ խիստ աշխատանքային այց էր, որի մեծ մասն անցաւ ուղեղային կենտրոնների, հայկական կազմակերպութիւնների եւ այլնի հետ։ Սովորաբար պետութիւնների ղեկավարների այցերն այլ պետութիւններ ուղեկցւում են այսպիսի հանդիպումներով եւ ոչ թէ պայմանաւորւած են լինում միայն այսպիսի հանդիպումներով։ Ամէն ինչ հակառակը պէտք է լինէր»,- նկատել է Բադալեանը։

Նա մեկնաբանել է նաեւ Իրանի դիրքորոշումը՝ կապւած հայ-ամերիկեան յարաբերութիւնների հետ։

«Իրանը հազիւ թէ մեծ ուշադրութեան արժանացնի Նիկոլ Փաշինեանի ու ԱՄՆ փոխնախագահի լուսանկարը ու ընդհանրապէս, փոխնախագահի հետ հանդիպումը։ Իմ կարծիքով՝ Իրանն իր հաղորդակցութիւնն ունի ԱՄՆ-ի հետ՝ անկախ յարաբերութիւնների բնոյթից։ Նախօրէին տեսանք Իրանի դեսպանի յայտարարութիւնը, որ Երեւանը հաւաստիացրել է՝ հայ-ամերիկեան փաստաթուղթը, որ ստորագրւեց, չի հակասում հայ-իրանական յարաբերութեանը ու չեն լինի քայլեր, որոնք Իրանի շահերին դէմ կը լինեն։ Սա նւազագոյն ողջախոհութիւնն է, որ պէտք է ցուցաբերի Երեւանը»,- եզրափակել է քաղաքական մեկնաբանը։

Related Articles

Back to top button