
«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին «Խաբար» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում մանրամասնօրէն քննարկել է ԱՄՆ-ի եւ Իսրայէլի կողմից պարտադրւած պատերազմի վերջին իրադարձութիւնները։
Ծաւալուն հարցազրոյցի իմնական կէտերը.
1. Կրօնական յանցագործութիւն.
Արաղչին շեշտել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացւած յանցաւոր քայլը կապւած հոգեւոր առաջնորդի նահատակութեան հետ՝ «գերազանցում է քաղաքական յանցագործութեան սահմանները եւ, ըստ էութեան, կրօնական յանցագործութիւն է»։
Նա նշել է, որ երկրի քաղաքական ղեկավարին սպանելը մեծ յանցագործութիւն է, սակայն մեծ թւով հաւատացեալների կրօնական առաջնորդին սպանելը առաւել մեծ յանցանք է, եւ բնականաբար աւելի ծանր հետեւանքներ կունենայ։
2. Իրավիճակի գնահատական.
Նախարարը նշել է, որ Իրանը չնայած ղեկավարի եւ բարձրաստիճան հրամանատարների նահատակութեանը, «կանգնել է աշխարհի թւացեալ ամենաուժեղ բանակի դիմաց» եւ տւել՝ «հզօր պատասխաններ»՝ զարմացնելով ողջ տարածաշրջանին ու աշխարհին։
3. Դիւանագիտական նկատառումներ.
Արտգործնախարարութիւնը մշտական կապ է պահպանում տարածաշրջանային եւ այլ իսլամական երկրների արտգործնախարարների հետ՝ բացատրելով, որ Իրանի ղեկավարը եղել է ոչ միայն քաղաքական, այլեւ մեծ կրօնական առաջնորդ՝ հետեւորդներով, որոնք տարածւում են Իրանի սահմաններից շատ աւելի լայն տարածութիւնում։ Նա նաեւ մատնանշել է տարբեր երկրներում նոյն առիթով ԱՄՆ հիւպատոսութեան մօտ ցոյցերն ու հիւպատոսութեան պահակազօրի կողմից ծագած բախումների մասին, որի հետեւանքով տասը ցուցարար է զոհւել:
4. Տարածաշրջանային պատերազմի վտանգը.
Արաղչին յիշեցրել է նախորդ նախազգուշացումների մասին, որով ԱՄՆ-ի հետ պատերազմը չի կարող սահմանափակւել միայն Իրանով, քանի որ ԱՄՆ-ի ռազմական բազաները տարածւած են ամբողջ տարածաշրջանում։ Նա պնդել է, որ այդ բազաները «օրինական թիրախներ» են, քանի որ դրանք օգտագործւում եւ օգտագործւել են Իրանին հարւածելու համար։
5. Տարրական օղակի դպրոցի ռմբակոծութիւն.
Նախարարը յատուկ անդրադարձել է մի դէպքի, երբ ռմբակոծութեան հետեւանքով 160 անմեղ աշակերտներ (աղջիկներ) են զոհւել դպրոցում՝ ընդգծելով, որ նման հարւածները, որոնք ուղղւած են քաղաքացիական կենտրոններին ու հաստատութիւններին, պատերազմական յանցագործութիւն լինելուց բացի, նաեւ մարդկութեան դէմ յանցագործութիւն են եւ չի կարելի անտեսել։



