ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դէմ պատերազմը՝ ԱՄՆ-ի ռազմական պաշարների եւ ռազմավարական հաշւարկների փորձաքար

Իրանի դէմ պատերազմն ու դրան յաջորդած շրջանն զգալիօրէն սպառել է ԱՄՆ-ի հեռահար հրթիռների եւ հակահրթիռային պաշտպանութեան միջոցների պաշարները, Վաշինգտոնի առջեւ դնելով ոչ միայն ռազմական, այլեւ ռազմավարական ու ֆինանսական խնդիրներ։

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն օգտագործել է իրեն հասանելի ATACMS եւ PrSM հրթիռների գրեթէ ամբողջ պաշարը, ինչպէս նաեւ «Թոմահաւք» թեւաւոր հրթիռների՝ կէսը։ CNN-ի տւեալներով՝ սպառւել է THAAD համակարգի որսացող հրթիռների 80 եւ «Փաթրիոթ»-ի՝ շուրջ 50 տոկոսը։

Պաշարների համալրումը արագ գործընթաց չէ: Արտադրական սահմանափակումների պատճառով որոշ համակարգերի վերականգնումը կարող է տարիներ տեւել։ Կոնգրեսի բիւջէտային գրասենեակի գնահատմամբ մինչեւ օգոստոսի 1-ը սպառւած զինամթերքի փոխարինման ծախսը հասել է շուրջ 21.7 միլիարդ դոլարի։

 

Չինաստանի ուղղութիւնը եւ ներքաղաքական հաշւարկը

Սպառազինութեան պակասը սահմանափակում է նաեւ ԱՄՆ-ի հնարաւորութիւնները Խաղաղովկիանոսեան տարածաշրջանում, որտեղ այդ նոյն զինատեսակներն անհրաժեշտ են Չինաստանի հետ հաւասարումների հարցում:

Իրավիճակն աւելի է բարդանում ներքաղաքական ճակատի զարգացումներով։ Նոյեմբերի 3-ի միջանկեալ ընտրութիւններից յետոյ Կոնգրեսի երկու պալատների վերահսկողութիւնն անցնում է դեմոկրատներին, ինչը կարող է դժւարացնել պատերազմի շարունակման եւ սպառազինութեան պաշարների վերականգնման համար նոր ֆինանսաւորման ապահովումը։

 

Նոր արկածախնդրութեան բարձր գինը

Սակայն սա չի նշանակում, որ Վաշինգտոնը զրկւել է Իրանի դէմ նոր ռազմական գործողութիւնների հնարաւորութիւնից։ Սակայն նման քայլի գնալու գինն է, որ  բարձրացել է: Թրամփի վարչակազմը պէտք է հաշւի առնի իրանական պատասխան հարւածների փաստը, պաշտպանական միջոցների հետագայ սպառման, այլ ճակատներում պատրաստւածութեան պահպանման եւ Կոնգրեսի հակազդեցութեան ռիսկերը։

Related Articles

Back to top button