ՄիջազգայինՔաղաքական
Ֆրանսիայի դատախազութիւնը փորձում է խստացնել Նիկոլա Սարկոզիի պատիժը

«ԱԼԻՔ» – Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազութիւնը բողոքարկել է երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացրել է BFMTV-ն։
Փարիզի դատարանը Սարկոզիին դատապարտել է հինգ տարւայ ազատազրկման՝ «յանցագործների հետ համագործակցելու» համար՝ նրա 2007 թ․ քարոզարշաւի ֆինանսաւորման գործով, որը վերաբերում էր Լիբիային։ Տրւել է նաեւ նրան «կալանքի տակ պահելու հրաման»՝ անյապաղ կատարման հնարաւորութեամբ, չնայած բողոքարկման իրաւունքին։