ՄիջազգայինՔաղաքական

Սիոնիստական ռեժիմը սկսել է «սահմանափակ» ցամաքային ներխուժումը Լիբանան

«ԱԼԻՔ» – Կէսգիշերին, Սիոնիստական ռեժիմի բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան:

Սիոնիստական ռեժիմի բանակի տարածած յայտարարութեան համաձայն՝ «Հեզբօլլահ»-ի թիրախների դէմ ցամաքային գործողութիւնն ուղեկցւում է օդային եւ հրետանային աջակցութեամբ եւ լինելու է «սահմանափակ»:

«Քաղաքական ղեկավարութեան որոշման հիման վրայ, իսրայէլական բանակը Լիբանանի հարաւային շրջաններում թիրախային եւ սահմանափակ գործողութիւններ է սկսել սամհանամերձ մի շարք գիւղերում լիբանանեան «Հեզբօլլահ»-ի թիրախների եւ ենթակառուցւաքների դէմ»,- ասւած է սիոնիստական բանակի տարածած յայտարարութեան մէջ:

Նեթանիահուի նոր յոխորտանքը

Նախօրէին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանիահուն հանէս է եկել նոր յոխորտանքով՝ նշելով, որ Մերձաւոր Արեւելքի ցանկացած կէտ հասնելի է Իսրայէլին:

«Մերձաւոր Արեւելքում չկայ մի տեղ, որտեղ Իսրայէլի ձեռքը չկարողանայ հասնել: Չկայ մի տեղ, որտեղ մենք պատրաստ չլինենք գնալ՝ պաշտպանելու համար մեր ժողովրդին եւ մեր երկիրը»,- յոխորտացել է Նեթանիահուն: 

«Հեզբօլլահ»-ի պատասխան հարաւածները

Ի պատասխան սիոնիստական բանակի ցամաքային ներխուժմանը, «Հեզբօլլահ»-ը հրթիռային եւ հրետանային հարւածներ է հասցրել սիոնիստ բանակայինների հաւաքատեղիներին եւ սիոնիստական բանակի բազաներին օկուպացւած Պաղեստինի տարածքում:

«Հեզբօլլահ»-ը յայտարարել է, որ թիրախային այս հարւածները լուրջ կորուստներ են պատճառել սիոնիստական թշնամուն:

Սիոնիստական աղբիւրները հաղորդել են, որ կէսգիշերն անց 35 հրթիռ է արձակւել սիոնիստական թիրախների եւ բնակավայրերի ուղղութեամբ:

Related Articles

Back to top button