ԻրանՔաղաքական

«Չամրան-1» արբանեակը ֆիքսւած է ուղեծրում

«ԱԼԻՔ» – «Չամրան-1» արբանեակը ֆիքսւած է ուղեծրում: այս մասին երէկ՝ երեկոյեան յայտարարել է Պաշտպանութեան նախարարութեան էլեկտրոնային արդիւնաբերութեան ընկերութեան նախագահ, ծովակալ Ամիր Ռասթեգարին:

««Չամրան-1» արբանեակն այսօր՝ առաւօտեան ուղեծիր է դուրս եկել: Այս արդէն ֆիքսւել է ուղեծրում: Արբանեակը գտնւում է ցամաքային հսկողութեան մեր գործընկերների ղեկավարման ներքոյ»,- տեղեկացրել է ծովակալ Ռասթեգարին:

Նա նշել է, որ Իրանն իսլամական աշխարհի առաջին երկիրն է, որը կարողացել է բացառապէս սեփական ուժերով նախագծել եւ արտադրել արբանեակներ, արբանեակակիր հրթիռներ եւ դրանց ղեկավարման ցամքային կենտրոնը:

 «Հպարտութեան առիթ է, որ ամենադժւարին՝ պատժամիջոցների պայմաններում, միայնակ հասել ենք այս յաջողութեանը»,- ասել է նա:

Յիշեցնենք, որ երէկ՝ առաւօտեան, «Ղաեմ-100» արբանեակակիր հրթիռի միջոցով ուղեծիր է դուրս բերւել «Չամրան-1» արբանեակը, եւ ֆիքսւել է 550 կմ բարձութեան վրայ:

«Չամրան-1»-ը հետազօտական արբանեակ է: Այն նախագծւել է ՊՆ նախարարութեան էլեկտրոնային արդիւնաբերութեան ընկերութեան տիեզերական միաւորի կողմից, Աւիատիեզերական հետազօտութիւնների ինստիտուտի եւ գիտելիքահենք մասնաւոր ընկերութիւնների համագործակցութեամբ:

Մօտ 60 կգ կշռող այս արբանեակի հիմնական առաքելութիւնն սարքաւորումների եւ ծրագրային համակարգերի փորձարկումն է՝  բարձրութեան վրայ ուղեծրային մանեւրների պայմաններում տեխնոլոգիանների հնարաւորութիւններն ապացուցելու համար։

Տիեզերական համակարգերում սառը գազի շարժիչ ենթահամակարգի գնահատումն ու նաւիգացիոն եւ իրավիճակային վերահսկման ենթահամակարգերի  գործունէութեան փորձարկումը  «Չամրան-1»  արբանեակի առաքելութիւններից են:

Իսկ ինչ վերաբերում է «Ղաեմ-100» արբանեակակիր հրթիռին, ապա այն պինդ վառելիքով աշխատող հրթիռ է, որը նախագծւել եւ արտադրւել է Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի մասնագէտների կողմից:

Related Articles

Back to top button