«ԱԼԻՔ» – ««Չամրան-1» հետազօտական արբանեակի յաջող արձակումով, եւ Երկրից 550 կմ. բարձրութեան վրայ ուղեծրում ֆիքսւելով՝ պատժամիջոցներ սահմանողները հերթական անգամ ստացան իրենց իռացիոնալ գործողութիւնների պատասխանը»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ անդրադառնալով նախաօրէին իրանական արտադրութեան «Չամրան-1» հետազօտական արբանեակի յաջող արձակմանը:
Այս առիթով նա շնորհաւորել է Իրանի ժողովրդին, բոլոր գիտնականներին եւ հետազօտողներին, մասնաւրապէս «Չամրան-1» նախագծի տարբեր բաժիններում ներգրաււած մասնագէտներին:
«Իռացիոնալ պատժամիջոցներ սահմանողներն ստացան իրենց իռացիոնալ գործողութիւնների յստակ պատասխանը: Իրանը իմաստուն, հզօր եւ կառուցողական խաղացող է: Նրանք աւելի լաւ է ռացիոնալացնեն իրենց գործելաոճն ու լեկսիկոնը»,- յստակեցրել է նա: