Հայաստան - ԱրցախՔաղաքական
Կանաչների եւրոպական կուսակցութիւն․ «Դէպի Արցախ մարդասիրական օգնութեան արգելափակումը մարդու իրաւունքների խախտում է»
Կանաչների եւրոպական կուսակցութիւնը X-ի (նախկին «Twitter») պաշտօնական միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
«Կրիտիկական իրավիճակ Լաչինի միջանցքում. ադրբեջանական ուժերն արգելափակում են մարդասիրական օգնութեան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դա մարդու իրաւունքների խախտում է»,- ասւած է գրառման մէջ։
Ընդգծւում է նաեւ, որ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի կոչը Ադրբեջանին եւ Ռուսաստանին եղել է այն, որ Լաչինի միջանցքը պէտք է բաց լինի մարդասիրական օգնութեան համար։