Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քրիստինէ Վարդանեան. «Մարդուն անւանում են ահաբեկիչ ու որոշ ժամանակ յետոյ բաց թողնում»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանն իր ֆէյսբուքեան վերջին գրառման մէջ անդրադարձել է քաղբանտարկեալ Հրայր սարկաւագ Յակոբեանի ազատ արձակման փաստին:

«Մարդուն անւանում են ահաբեկիչ, այդ թւում պետական ռեսուրսներով հսկայական մեդիաարշաւ կազմակերպում անհատապէս բոլորի դէմ, Հրայր սարկաւագի դէմ՝ յատկապէս: Համարեա յայտարարում, որ որսացել են դարի յանցագործներին ու… որոշ ժամանակ անց բաց են թողնում մարդուն:

Յ. Գ. – Իհարկէ սա լաւ լուր է, արդիւնք է փաստաբանների ջանքերին: Ազատութիւն միւս բոլոր քաղբանտարկեալներին, որոնց րոպէ առաջ ազատ արձակւելու համար էլ ամէն օր աշխատում են փաստաբանները»,- գրել է նա:

Related Articles

Back to top button