Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հրայր սարկաւագ Յակոբեանը ազատ է արձակւել

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 29-ին, ՀՀ Վերաքննիչ քրէական դատարանի դատաւոր Վազգէն Ռշտունու որոշմամբ յեղաշրջման պլանի քրէական վարոյթով կալանաւորւած Հրայր սարկաւագ Յակոբեանը ազատ է արձակւել։
Նրա խափանման միջոցը փոխւել է բացակայելու արգելքով եւ վարչական հսկողութեամբ:
Ի դէպ, Հրայր սարկաւագ Յակոբեանը առաջին մարդն է այս գործով 16 կալանաւորւածներից, որ ազատ է արձակւում։
Նա յունիսի 26-ին կալանաւորւել էր երկու ամսով։