Հայաստան - Արցախ

Ռադիկ Մարտիրոսեան. «Հանրութեան հազարաւոր՝ աւելին կամ պակասը կարեւոր չէ, եթէ հաւատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել»

«ԱԼԻՔ» –  «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժումը Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ մայիսի 13-ին այցելեց ստեղծագործական միութիւններ։

Բագրատ Սրբազանը նախ եղաւ Նկարիչների միութիւնում, այնուհետեւ գնաց Գրողների միութիւն, եղաւ ԳԱԱ-ում եւ Պատմութեան ինստիտուտում։ Օրւայ աւարտին արդէն, երբ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանն ամփոփեց օրը եւ իր գոհունակութիւնը յայտնեց՝ շեշտելով, որ իր այցելած բոլոր վայրերում էլ իրեն ջերմ են ընդունել։

168.am-ի հետ զրոյցում Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանն ասել է, որ չի կարողացել հանդիպել Բագրատ Սրբազանի հետ։

«Առողջական խնդիրների պատճառով իմ սենեակում եմ եղել, չեմ կարողացել դուրս գալ»,- նշել է Ռադիկ Մարտիրոսեանը։

Ինչ վերաբերում է շարժմանը, ակադեմիկոսն ասել է՝ ամէն մի շարժում, որը նպատակ ունի լուծելու բարդ, հասարակութեան, հանրութեան համար շատ կարեւոր խնդիրներ՝ պիտի ողջունել։

«Մեր հանրութեան հարիւր-հազարաւոր՝ աւելին կամ պակասը, կարեւոր չէ, եթէ հաւատում են այդ նախաձեռնութեանը, շարժմանը՝ պիտի ողջունել»,- նշել է Ռադիկ Մարտիրոսեանը։

Related Articles

Back to top button