Հայաստան - Արցախ

Գառնիկ Դանիէլեան. «Վարչապետի իմ թեկնածուն Բագրատ Սրբազանն է. այսօր նա ամենաբարձր վարկանիշն ունի»

«ԱԼԻՔ» – Չի կարող 70-80 հազար մարդ հաւաքւել եւ յաջորդ օրը այդ շարժումը մարի, չի կարող նման բան լինել: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:

«Մենք ամէն օր տեսնում ենք, որ ոչ թէ մարում է, այլ նոր մարդիկ են միանում: Մարդիկ կան, որ արագ փոփոխութիւնների ակնկալիքներ ունեն, մենք ոչ պակաս ուզում ենք, որ դա տեղի ունենայ, բայց կան գործընթացներ, կան քայլեր, որոնք պարտադիր պէտք է արւեն: Իմպիչմենթի գործընթաց կայ: Այս ընթացքում նաեւ տնային աշխատանք կայ անելու: Մենք մի քանի օր է, որ Երեւանում ենք եւ տնային աշխատանքը պէտք է կատարենք: Իմպիչմենթի գործընթացը եւս տարւում է»,- ասել է նա:

Դիտարկմանը, որ իմպիչմենթի համար պէտք է ՔՊ-ից պատգամաւորներ միանան, Դանիէլեանն ասել է. «Տարբեր մարդիկ կան, որ տարբեր պատգամաւորների հետ մտերիմ են, այսօր էլ մէկը մօտեցաւ, ասաց՝ ես կարող եմ խօսել իրենց հետ: Ասաց՝ թոյլ տալի՞ս էք, որ գնամ խօսեմ, ես ասել եմ՝ այո: Այն օրակարգը, որով մենք հանդէս ենք գալիս, շատ միաւորող է: Եթէ այս հնարաւորութիւնը մեր ձեռքից բաց թողնենք, վաղը աւելի ռադիկալ տրամադրւած մարդիկ կարող են գալ, որոնք նաեւ ընդդիմութեան դաշտում կան: Եթէ ՔՊ-ն չօգտագործի այս հնարաւորութիւնը, վաղը իր համար լինելու է ճակատագրական: Սա խաղաղ անցնցում անցում է»:

Related Articles

Back to top button