Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գառնիկ Դանիէլեան. «Որքան էլ փորձեն ջնջել Արցախի հետ կապւած մեր յիշողութիւնն ու տղաների սխրանքը, պատմութիւնը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջւել»

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը գրել է.

«2020 թւականի սեպտեմբերի 27-ին սկսւեց պատերազմը։ Հայրենիքի պաշտպանութեան համար մարտերում մեր տղաներն արեցին հնարաւորինն ու անհնարը։ Ինքս լինելով առաջնագծում՝ ականատեսն եմ եղել այդ սխրանքներին։

Ոչինչ չի մոռացւել։ Ոչ ոք չի մոռացւել։

Որքան էլ իշխանութիւնները փորձեն ջնջել Արցախի հետ կապւած մեր յիշողութիւնն ու տղաների սխրանքի պատմութիւնները՝ ընդհուպ դպրոցներից հեռացնելով փառքի անկիւնները, իսկ հանրային վայրերից՝ նրանց պատկերները, պատմութիւնը քաղաքական որոշմամբ չի կարող ջնջւել։

Կարող են հեռացնել նկարները պատերից, բայց չեն կարող հեռացնել նրանց անունները մեր յիշողութիւնից։

Կարող են փոխել դասագրքերի ձեւակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ։

Եւ մենք մեր սերունդների առաջ պարտք ունենք՝ փոխանցելու արժանապատիւ ու անվտանգ պետութիւն, որտեղ հերոսներին յիշելը ոչ թէ արգելւած կը լինի, այլ պետական քաղաքականութիւն։ Այսպէ՛ս են յաղթում։

Յաւերժ փառք ու խոնարհում հայրենիքի պաշտպանութեան համար ընկած մարտիկներին»։

Related Articles

Back to top button