«Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն». «Բաքուն իր անպատասխանատու յայտարարութիւններն անում է հեռացւած գեներալների լեզւով»
«ԱԼԻՔ» – Բաքւի լրատւամիջոցների խօսքով՝ Հայաստանի դէմ Ադրբեջանի Հանրապետութեան սպասւող ռազմական գործողութիւնը լինելու է երկու երկրների միջեւ վէճի առարկայ 8 անկլաւային գիւղերի հարցը: Տեղեկացրելէ «Ադրբեջանական ուսումնասիրութիւններ» կենտրոնը:
Ակնյայտօրէն Հայաստանի պասիւ մօտեցումների արդիւնքում, արդարացում գտնելով, երկու օր առաջ, հէնց Հայաստանի տարածքից հայկական դիրքերի դէմ իրականացւած գործողութիւնը, որի հետեւանքով հայկական կողմն ունեցաւ չորս զոհ եւ վիրաւորներ, այս անգամ Բաքւի լրատւամիջոցները անցել են նախագահի՝ սպասւող ռազմական գործողութիւններին պատրաստելով առանց այդ էլ իրավիճակից դժգոհ ու յոգնած Բաքւի հանրային կարծիքը: Փորձագէտների կարծիքով՝ Բաքւում ձեւական երանգով վերջին ընտրութիւններից յետոյ, առաջինը Ալիեւին էր պէտք նման ռազմական շիկացած վիճակ, քանի որ դրանով ռազմական յաղթանակ տարած առաջնորդի պաշտօնավարումը եւս 7 տարով երկարացումը տրամաբանօրէն արդարացւած երեւալու հետ զուգահեռ, առիթ է ստեղծւում ՆԱՏՕ-ա-սիոնիստական «Բ» պլանի իրականացման սպառնալիքով ճնշում բանեցնել Իրանի վրայ:
Աղբիւրը վկայակոչելով Telegraph կայքի հրապարակումը յաւելել է, որ Ադրբեջանի Հանրապետութեան բանակի պաշտօնաթող գեներալներից մէկի հաւաստմամբ, Սիւնիքում (Telegraph-ում յիշատակւած է որպէս «Արեւմտեան Զանգեզուր») հայկական սահմանապահ դիրքի վրայ վերջերս տեղի ունեցած հրետանային յարձակման պատճառը Զանգելանի ուղղութեամբ նրանց (հայերի) հնարաւոր գրոհը (!!) չէզոքացնելուց բացի, Հայաստանի վերահսկողութեան տակ գտնւող 8 անկլաւային գիւղերը գրաւելուն նախապատրաստւելն էր: «Եթէ հայկական կողմն այս հարցում քաղաքական կամք դրսեւորի, հարցը կը լուծւի խաղաղ ճանապարհով։ Հակառակ դէպքում՝ Բաքւի Ներքին գործերի նախարարութիւնն ու պետական այլ ստորաբաժանումները՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայութիւնների միջամտութեամբ կազատագրեն այդ գիւղերն ու կարգուկանոն կը հաստատեն առանց երրորդ կողմին հաշւետու լինելու: Այլ ճանապարհ չկայ, այդպէս էլ լինելու է»,- նշել է նա:
«Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն» տելեգրամեան ալիքը յաւելել է, որ հեռացւած գեներալի նշած գիւղերը գտնւում են Հայաստանի հիւսիս-հարաւ եւ «Թրանս խազար» (արեւելք-արեւմուտք) կապի հիմնական ուղիների վրայ, եւ անմիջական ազդեցութիւն են ունենալու տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան վրայ։