Իրան
ԻՅՊԿ-ը ներկայացրել եւ փորձարկել է ծովային նոր թեւաւոր հրթիռ
«ԱԼԻՔ» – Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի (ԻՅՊԿ) ռազմածովային ուժերը ներկայացրել եւ յաջողութեամբ փորձարկել են ծովից արձակւած նոր թեւաւոր հրթիռը:
«Իսլամական Յեղափոխութեան պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոր թեւաւոր հրթիռը փորձարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա եւ Մեծ Թոմբ կղզիների տարածքում»,- ասւած է ԻՅՊԿ տարածած հաղորդագրութեան մէջ:
Յիշեցնենք, որ աւելի վաղ ԻՅՊԿ-ի հրամանատար գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամին յայտնել էր, որ ԻՅՊԿ-ն նաւից յաջողութեամբ արձակել է հեռահար բալիստիկ հրթիռ։
Սալամին յաւելել էր, որ փորձնական արձակումը զգալիօրէն մեծացրել է ԻՅՊԿ-ի մարտական հնարաւորութիւնները՝ թոյլ տալով հարւածել ցանկացած թիրախի ամբողջ աշխարհում, քանի որ ովկիանոսային ռազմանաւերը կարող են հասնել միջազգային ջրերում ցանկացած վայր: