ԻրանՔաղաքական

Նախագահի հրամանով կեանքի է կոչւել շտաբ՝ յունւարի դէպքերի քննութեան գծով

Իսլամական Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանի յանձնարարութեամբ կազմւել է «յունւար ամսւայ դէպքերի» քննութեան շտաբ՝ փոխնախագահ դոկտ. Մոհամմադ Ռեզա Արէֆի նախագահութեամբ, կառավարութեան անդամների եւ անկախ փորձագէտների մասնակցութեամբ։

Շտաբի հիմնական նպատակն է դէպքերի խորքային պատճառների բացայայտումը, հասարակական ճեղքւածքների վերականգնումը եւ նման զարգացումների կրկնութեան կանխումը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նախագահ Փեզեշքիանն օրեր առաջ ուղերձ էր յղել Իրանի ժողովրդին՝ խորին ցաւակցութիւն յայտնելով վերջին դէպքերի զոհերի ընտանիքներին։ Նախագահը տեղի ունեցածը որակել էր որպէս երկրի համար ծանր փորձութիւն եւ վերահաստատել, որ կառավարութիւնը պարտաւոր է պաշտպանել ժողովրդի իրաւունքները։

Ժողովին յղած նախագահի ուղերձում յստակ նշւած է, որ բողոքը քաղաքացու բնական իրաւունքն է, եւ պետութիւնը պարտաւոր է տարբերակել խաղաղ բողոքողին այն տարրերից, որոնք ձեռք են բարձրացրել անմեղ քաղաքացիների դէմ:

Related Articles

Back to top button