ԴԱԷՇ-Ի ՁԵՌԱԳՐՈՎ Եկեղեցին՝ սիոնիստների թիրախում
«ԱԼԻՔ»- Վերջին անգամ Մերձաւոր Արեւելքում եկեղեցի էր պայթեցւել ԴԱԷՇ-ի միջոցով:
Բայց հիմա Իսրայէլը պայթեցնում է այն եկեղեցին, որտեղ պաղեստինցիները ապաստան էին գտել Գազայի հատւածում: Հետաքրքիրն այն է, որ իսրայէլական կողմը շարունակ պնդում է ասելով, որ ՀԱՄԱՍ-ը նոյն ԴԱէՇ-ն է։
Լրատւական կայքերը տեղեկացնում են, որ վերջերս Գազայում բնակւող հարիւրաւոր պաղեստինցի քրիստոնեաներ, ինչպէս նաեւ մուսուլմաններ պատսպարւել էին քրիստոնէական սրբավայրում՝ մտածելով, որ իրենք կարող են ապահով լինել եկեղեցիներում։
Ռմբակոծելով այս եկեղեցին, ինչպէս նաեւ հիւանդանոցներն ու բժշկական կենտրոնները՝ սիոնիստականռեժիմը շեշտում է, որ Գազայի հատւածում նրա յարձակումներից անմասն չի մնալու ոչ մի վայր ու ապաստան:
Այս եկեղեցու ռմբակոծութեան հետեւանքով նահատակւել եւ վիրաւորւել են տասնեակ քրիստոնեաներ ու մահմեդականներ։
Երուսաղէմի յունական Ուղղափառ եկեղեցին յայտարարութիւն է տարածել՝ դատապարտելով Գազայում գտնւող իր եկեղեցու ռմբակոծումը եւ ընդգծել, որ Գազայի անօթեւանների համար ապաստան դարձած եկեղեցիների եւ յարակից հաստատութիւնների ռմբակոծումը մարդկութեան դէմ ռազմական յանցագործութիւն է։
ՀԱՄԱՍ-ը խնդրել է միջազգային հանրութեանը, ինչպէս նաեւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդին խստօրէն արձագանգել այս եկեղեցու եւ բապտիստական հիւանդանոցի վրայ յարձակումները։