ՄիջազգայինՔաղաքական
ԱՄՆ-ում յոյս ունեն, որ Ռուսաստանը հաւանութիւն կը տայ Ուկրաինայի ճգնաժամի կարգաւորման ծրագրին

ԱՄՆ վարչակազմը յոյս ունի, որ Ռուսաստանը կը համաձայնի Ուկրաինայի ճգնաժամի կարգաւորման համար ներկայում մշակւող ծրագրի պայմաններին։ Դրա մասին լրագրողներին յայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը։ Հաղորդում է News.am-ը:ss
Նա նշել է, որ Միացեալ Նահանգները ներկայում աշխատում է Ուկրաինայի հետ համաձայնագրի պայմանների վրայ։ «Իհարկէ, մենք պէտք է համոզւենք, որ այս բոլոր կէտերի շուրջ համաձայնութիւն կայ։ Եւ յետոյ, անշուշտ, մենք կը համոզւենք, որ այս պատերազմի միւս կողմը՝ ռուսաստանցիները, եւս համաձայնւեն դրանց»,- ասել է նա։



